Enrolment options

Քովիդ-19-ի լուսաբանումը
  • Գրանցված ուսանողներ: 33

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը «Աջակցություն՝ կառավարելու կորոնավիրուսային հիվանդության և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակում և Թոմսոն հիմնադրամի (Thomson Foundation) հետ համագործակցությամբ պատրաստել է «Քովիդ-19-ի լուսաբանումը» թեմայով էլեկտրոնային հայերեն դասընթաց՝ նախատեսված լրագրողների համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և իրականացվում Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Այս դասընթացը հատուկ ստեղծվել է լրագրողների համար՝ օգնելու նրանց ճշգրիտ և անվտանգ լուսաբանել Քովիդ-19-ը և այլ համաճարակները։

Դասընթացը կազմված է 5 մոդուլներից։ Դասընթացի ավարտին լրագրողները կծանոթանան Քովիդ-19-ին՝ որպես հանրային առողջապահական հիմնախնդիր, Քովիդ-19-ի օրինակով կտեսնեն, թե ինչպես կարելի է արձագանքել էթիկական և գործնական մարտահրավերների, որոնց բախվում են համաճարակներն ու համավարակները լուսաբանելիս, կծանոթանան, թե ինչպես կողմնորոշվել Քովիդ-19 ինֆոդեմիայի պայմաններում՝ ստեղծելու ճշգրիտ, ստուգված տեղեկություններ իրենց լսարանի համար, ավելի լավ կհասկանան Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման հիմքում ընկած գիտությունը և ավելի լավ կհավասարակշռեն իրենց դերը՝ որպես լրագրող, որը լուսաբանում է պատվաստանյութերի կարևորության վերաբերյալ հանրային առողջապահական թեմաներ՝ միևնույն ժամանակ վստահ լինելով, որ պահպանում են էթիկական մոտեցումները և լրագրողական չափանիշները։ 

«Քովիդ-19-ի լուսաբանումը» դասընթացն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի մոտ 12 ժամ: Յուրաքանչյուր մոդուլի ավարտին մասնակիցները կարող են ստանալ տվյալ մոդուլի վերաբերյալ առանձին վկայական: «Քովիդ-19-ի լուսաբանումը» դասընթացի վկայականն ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ ավարտել դասընթացի բոլոր մոդուլները։


  • Գրանցված ուսանողներ: 33
Ինքնուրույն գրանցում (ՈՒսանող)