Enrolment options
Բարի գալուստ
Աշխարհի բազմաթիվ երկրներում հետազոտողներին առաջադրվող կարեւորագույն պահանջների թվում է հետազոտություններում ներգրավված մարդկանց պաշտպանության վերաբերյալ առկա գիտելիքին տիրապետելը:
Հայաստանի ամերիկյան համալսարանն առաջարկում է հեռաուսուցման սույն դասընթացը հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, որպեսզի հետաքրքրված հետազոտողներին (այդ թվում նաեւª ոչ անգլախոս) հնարավորություն ընձեռի ինտերնետի միջոցով ձեռք բերել հիմունքային գիտելիքներ հետազոտվող անձանց պաշտպանության մասին:
Դասընթացը նախատեսված է մարդկանց ներգրավմամբ հետազոտություններ ծրագրող եւ իրականացնող հետազոտողների եւ նրանց թիմերի հիմնական անդամների (այդ թվումª կոորդինատորների, տվյալների մշակման մասնագետների, վիճակագիրների) համար:
Դասընթացի նյութերում ներկայացված են հետազոտվող անձանց պաշտպանության համակարգի ձեւավորման պատմությունը, կառուցվածքը եւ գործունեությունը, ինչպես նաեւ այն հիմնարար բարոյական սկզբունքները, որոնք ընկած են հետազոտությունների էթիկական վարումը կանոնակարգող հիմնական օրենսդրական փաստաթղթերի հիմքում: Քննարկված են նաեւ մի շարք այլ հանգուցային հարցեր, որոնք վերաբերվում են հետազոտվող անձանց իրավունքների եւ բարօրության ապահովմանը:
Սույն դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում հետազոտողը կստանա վկայական, որը պահանջվում է հետազոտությունների Էթիկական քննության հանձնաժողովների կողմից որպես ծրագրվող հետազոտությունը դիտարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի անհրաժեշտ բաղադրամաս:
- Enrolled students: 131
